10/11/2017 12:09
Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, մինչդեռ Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը. Արա Բաբլոյան
Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, մինչդեռ Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Վերջինս նշեց, որ որևէ ատյան չի կարող ընդունել Արցախի դիրքորոշմանը հակասող որոշում:
«Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի է: Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից», - ընդգծեց Արա Բաբլոյանը:
Խոսելով երկու երկրներում տեղի ուենցած «Սահմանադրական հանրաքվեից՝ Արա Բաբլոյանը նշեց, որ դրանք անհրաժեշտ են պետության առավել արդյունավետ կառավարման, ինչպես նաև ժողովրդավարության մակարդակի բարձրացման համար:
«Հանրաքվեի արդյունքում Արցախում և Հայաստանում ընդունվել է զարգացման այն ճանապարհը, որը լավագույնս է համապատասխան երկրի ներքին և արտաքին առանձնահատկություններին: Հայկական երկու պետությունների գոյությունը մեր ժողովրդի հարստությունն է, և մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով և գործողություններով պաշտպանել ու զարգացնել այն», -ասաց նա: