10/11/2017 13:21
Պոգբան մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի մարզմանը
Վնասվածքից հետո վերականգնվող Պոլ Պոգբան մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի մարզմանը, հայտնում է Championat.com-ը: Սեպտեմբերի կեսերին ծնկատակի ջլի վնասվածք ստանալուց հետո ֆրանսիացի կիսապաշտպանը բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» 12 հանդիպում:
24-ամյա Պոգբայի հետ երիտասարդական թիմում մարզվել են նաև պաշտպան Մարկոս Ռոխոն և կիսապաշտպան Մայքլ Կարիկը, որոնք նույնպես վերականգնում են մարզավիճակը վնասվածքից հետո:
Այսպիսով, Պոգբան, Ռոխոն և Կարիկը հնարավոր է մասնակցեն Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Նյուքասլի» դեմ հանիպմանը, որը կայանալու է նոյեմբերի 18-ին: