10/11/2017 14:31
Չավի. Այս մրցաշրջանում որպես ֆուտբոլիստ վերջին անգամ կներկայանամ
«Բարսելոնի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Չավի Էռնանդեսը, ով այժմ հանդես է գալիս Քաթարի «Ալ Սադդ» ակումբում, հայտարարել է կարիերան ավարտելու մտադրության մասին։ Նա դա բացատրել է ֆիզիկական վիճակով, փոխանցում է Championat.com-ը:
«Բախտս բերել է, որ լուրջ վնասվածք չեմ ունեցել: Կարիերաս աստիճանաբար մոտենում է ավարտին։ Քաթարն ինձ հնարավորություն տվեց շարունակել խաղալ, բայց արդեն հաճախ եմ հոգնում, վերականգնվելն ավելի բարդ է։ Այս մրցաշրջանը վերջինը կլինի իմ ֆուտբոլային կարիերայում։ Հաջորդ տարի մտադիր եմ մարզչական արտոնագիր ստանալ և զբաղվել մարզչական աշխատանքով», - Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Leo-ն: