10/11/2017 12:50
Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.21 տոկոսով և կազմում են մեկ բարելի դիմաց 54.30 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները աճել են 0.04 տոկոսով և հասել 63.81 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: