13/11/2017 13:24
«Տաշիր»-ն ու Հայաստանի ներդրողների ակումբը 1 մլրդ դոլար կուղղեն էներգետիկայի ոլորտ. մեկնարկը տրված է
«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի հետ համատեղ պատրաստվում են առաջիկայում 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։
Այդ մասին հայտարարվեց այսօր Երևանում ընկերության հրավիրած միջոցառման ընթացքում։
Հայտարարվեց, որ ծրագրի ամենակարևոր ուղերձը հետյալն է՝ «սա ներդրում է Հայաստանի ապագայի համար»։ Նշվեց նաև, որ ներդրումները կատարվելու են առանց սակագնային բեռի ավելացման։