13/11/2017 14:39
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Շոուին
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն կարող է հեռանալ թիմից հունվարին: Անգլիացին չի մտնում գլխավոր մարզչի ծրագրերի մեջ և տրանսֆերի կհանվի, հայտնում է Championat.com-ը:
The Times-ի փոխանցմամբ՝ մանչեսթերցիները մտադիր են պաշտպանի տրանսֆերից ստանալ 20 միլիոն ֆունտ ստերլինգ: Շոուն ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Շոուի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը: