13/11/2017 14:27
Կենգուրու, հսկայական էկզոտարիում ու 40 մլն դոլար. «ՌԻՈ» մոլը բացվել է
Առևտրի և զվարճանքի «ՌԻՈ» կենտրոնների խոշորագույն ռուսական ցանցն ընդլայնում է իր սահմանները և նոր ծրագրերով մտնում է հայկական շուկա: Նոյեմբերի 13-ին Երևանում տեղի է ունեցել հանրահայտ ռուսական ցանցի կենտրոնի բացումը, հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած պաշտոնական արարողությունից անմիջապես հետո «ՌԻՈ»-ին իր դռներն է բացել այցելուների առաջ:
Բացի առևտրի կենտրոնից, ներկայացվել է նաև մի շարք բրենդային ծրագրեր, այդ թվում հայկական շուկայում նորույթ՝ կոնտակտային կենդանաբանական այգի:
Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 40 մլն դոլար:
Համալիրի տարածքում տեղի է ունեցել մի շարք միջազգային և ռուսական մանրածախ ապրանքանիշերի պրեմիերա. Skechers, Love Republic, U.S. Polo, Pricetime, One Way և այլն: Ընդհանուր առմամբ առևտրի կենտրոնում տեղակայվելու են շուրջ 80 վարձակալներ, այդ թվում տեղական օպերատորները:
«ՌԻՈ»-ի վարձակալների շարքում են` Yerevan City սուպերմարկետը, Good House տնային պարագաների ցանցի խանութը (ընդգրկված է «Տաշիր»ընկերությունների խմբի կազմում), Play Lab մանկական ժամանցային կենտրոնը (ընդգրկված է «Տաշիր»ընկերությունների խմբի կազմում), «Սինեմա Սթար» կինոթատրոնի կինոթատրոնը (ընդգրկված է «Տաշիր»ընկերությունների խմբի կազմում), և Հայաստանում առաջին անգամ ներկայացված խմբի նախագիծը՝ 600 քառակուսի մետր ընդհանուր տարածքով էկզոտարիում, որտեղ ներկայացված են մոտ 60 տեսակի բնակիչ. ընձառյուծակատուներ, կենգուրուներ, կրիաներ և այլն: