13/11/2017 10:57
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,12 տոկոսով՝ հասնելով 56,81 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,05 տոկոսով՝ հասնելով 63.55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: