13/11/2017 15:01
Ուշուի և մյուս ֆեդերացիաների ձեռքբերումներն ապացուցում են, որ կանոնակարգված աշխատանքը բերում է առավել լավ արդյունքների. Նախարար
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկա է գտնվել Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված մարտարվեստների փառատոնին:
Նախարարը կարևորել է մարտարվեստների՝ որպես մասսայականություն վայելող մարզաձևերի դերը, մարզվելու և առողջ կենսակերպ վարելու գործում:
«Ուշուի և փառատոնին մասնակից մարտարվեստների մյուս ֆեդերացիաների ձեռքբերումներն ապացուցում են, որ կանոնակարգված աշխատանքը բերում է առավել լավ արդյունքների: Սա հաստատում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության՝ արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ որդեգրած քաղաքականության ճշմարտացիությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարար Ռոստոմյանը:
Միջոցառմանը ցուցադրական ելույթներով հանդես են եկել Հայաստանի այկիկենդո կարատեի, Հայաստանի այկիդո-այկիկայ, Հայաստանի քիք-բոքսինգի, Հայաստանի կիոկուշին կարատեի, Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիաների ներկայացուցիչները: