14/11/2017 09:25
ԱԺ-ում բազմաթիվ մարդիկ կազատվեն աշխատանքից. աշխատակիցների ատեստավորման գործընթաց է սկսվել. ՀԺ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորման գործընթաց է սկսվել: Բազմաթիվ աշխատակիցներ այժմ ատեստավորում են անցնում: Ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ ԱԺ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
«Բացի դա, այժմ ԱԺ-ի մի շարք աշխատակիցների հետ խզվում են աշխատանքային պայմանագրերը՝ եկող տարի նորը կնքելու նպատակով: Այդ դեպքում էլ ԱԺ-ի ուռճացված աշխատակազմից բազմաթիվ մարդիկ կազատվեն աշխատանքից և հենց այն մարդիկ, որոնք պարզապես գրանցված են ԱԺ-ում և աշխատանքի գրեթե չեն ժամանում», - հավելել է թերթը:
ԱԺ լրատվականի ղեկավար Արսեն Բաբայանը, թերթի հետ զրույցում մեկնաբանելով լուրը, ասել է, որ օրենքի պահանջով՝ 3 տարի և ավելի աշխատած պետական ծառայողները պարտադիր պետք է անցնեն ատեստացիա, իսկ մնացածը ասեկոսեներ են: