14/11/2017 10:12
Նախարարությունից հերքում են ատոմակայանում սկսված կադրային ջարդի մասին լուրը. «Հրապարակ»
Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել, հներից ազատվում են, իսկ նոր կադրերը «գազավիկներ» են։ «Հրապարակ»-ին ահազանգած աշխատակիցը պատմել է, որ ջարդն սկսվել է էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի այցից հետո՝ անցած շաբաթ, երբ հայտարարել է, որ պետք է փոփոխություններ անել, և վտանգավոր պայմաններում, ցածր աշխատավարձով աշխատող հին կադրերին սկսեցին ազատել։
Նախարարի մամլո խոսնակ Վասակ Թարփոշյանը թերթի հետ զրույցում ասել է, որ կադրային ջարդ գոյություն չունի։
«1700 հոգանոց աշխատակազմի պարագայում ամսական 2-3 փոփոխությունը ջարդ համարել չի կարելի»։