14/11/2017 09:22
Արթուր Բաղդասարյանը, հնարավոր է, դառնա Սահմանադրական դատարանի նախագահ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած ՍԴ-ն. հակասահմանադրական ճանաչելով Վանաձորի ավագանու բոլոր որոշումները, միևնույն ժամանակ, դրանց վերացման ժամկետ էր սահմանել մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը։ 20 տարի շարունակ Հայաստանի ամենատարբեր իշխանությունների պատվերը կատարած և բոլոր ապօրինի ու կեղծված ընտրությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը այս որոշմամբ փորձում է ցույց տալ, թե որքան համարձակ և արդարադատ է ինքը, և դրանով իր համար հանրային վարկանիշ է ստեղծել։
Ըստ թերթի տեղեկությունների՝ ՍԴ այս որոշումը իշխանությունը կազմակերպել է Գագիկ Հարությունյանի գեղեցիկ հեռացումն ապահովելու համար, ում 70-ամյակը լրանում է 2018թ մարտի 23-ին»։
Թերթի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանին փոխարինելու է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։
«Այս նշանակումից հետո ՀՎԿ-ն դադարելու է լինել կեղծ ընդդիմադիր և վերածվելու է բացահայտ իշխանական ուժի», - մեկնաբանել է թերթը: