14/11/2017 09:14
«Արմավիր» ՔԿՀ-ն գողականների համար արտոնյալ վիճակ է ստեղծում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխության գործընթաց է սկսվել:
Ըստ թերթի՝ «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է գողականների համար հատուկ շենք հատկացնել, մասնավորապես 6-րդ մասնաշենքը տրվել է գողականներին, իսկ ահա 6-րդ մասնաշենքի դատապարտյալներին տեղափոխել են խիստ ռեժիմային կորպուս:
«Ասել է, թե ՔԿՀ ղեկավարությունը գողականների համար արտոնյալ վիճակ է ստեղծում», - գրել է թերթը: