14/11/2017 18:25
Ռիվալդոն կարող էր «Բարսելոնից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Բարսելոնի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն պատմել է, որ կարող էր տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն նրան նման հնարավորություն չեն տվել, փոխանցում է Championat.com-ը:
««Բարսելոնում» գտնվելուս ժամանակ բազմաթիվ խոսակցություններ կային, որ ակումբը ցանկանում է ինձ վաճառել Անգլիա, սակայն այդպիսի հնարավորություն երբեք չեմ ունեցել: Բոլոր թերթերում կային նման ասեկոսեներ, որ մի քանի գործակալներ խոսել են իմ գործակալների հետ: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը:
1999 թվականին ճանաչվել եմ լավագույն ֆուտբոլիստ: Ֆուտբոլ եմ եկել չափազանց աղքատ ընտանիքից, և արդյունքում դարձա աշխարհի լավագույն խաղացող, դա անհավանական է», - Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը: