14/11/2017 16:10
Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Երևան և Բաքու
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան:
«Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսվում է իմ այցը Երևան և Բաքու: Առաջին հերթին այդ այցերը պայմանավորված են ՌԴ-Հայաստան և ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով», - ասել է Սերգեյ Լավրովը` պատսխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին:
«Օրակարգն ընդգրկելու է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ դրանք հագեցած և հարուստ են: Խոսելու ենք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների մասին, այդ թվում` կփորձենք հասկանալ, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի որ փուլում ենք», - ասել է Ս. Լավրովը: