14/11/2017 14:56
Էսքան սուս եմ մնացել, ո՞վ ես Դու. ինչո՞ւ է բարկացել Սոս Ջանիբեկյանը
Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, ինչից պարզ է դառնում, որ դերասանը մշտապես ցանկանում է հաճախել բարձրաճաշակ համերգային երեկոների, սակայն միշտ նույն խնդրին է բախվում:
«Ճաշակով երաժշտության հետ կապված ինչ միջոցառում լինումա մեր երկրում, փորձում եմ ոչ մի հատ բաց չթողնեմ: Որպես հասարակ քաղաքացի՝ գալիս եմ տոմս առնելու տոմսարկղից, պարզվում ա ամբողջ կենտրոնական տեղերը որպես հրավիրատոմս բաժանվելա, օնլայն տարբերակով եմ փորձում, նույնն բանն են ասում: Հիմա Չիկոյին նվիրված համերգին, որ չեմ ուզում դահլիճի անկյուններից լսեմ, որովհետև հենց դեմ դիմաց կանգնած վարպետի հետ շատ ենք խմել, մյուզիք լսել, իրար նայել ժպտացել, կարա՞մ իմանամ՝ ով ա բաժանում էդ հրավիրատոմսերը միշտ, իրանցից նորմալ տեղեր առնեմ։ Արձագանքեք, էսքան սուս եմ մնացել, ո՞վ ես Դու)», - գրել է Սոս Ջանիբեկյանը: