15/11/2017 19:09
Գունեղ երաժշտական նոյեմբեր՝ «VIZA» ամերիկյան հանրահայտ ռոք խմբի հետ
Նոյեմբերի 20-ին, 19:00-ին, Կարեն Դեմիճյանի անվան համերգասրահում համատեղ համերգով ելույթ կունենան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ ՎԻԶԱ-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբուն: Երկրպագուներին սպասվում են նաև անակնկալ ելույթներ:
Համերգին Ջիվան Գասպարյանը կատարումներով հանդես կգա ինչպես իր խմբի, այնպես էլ համաշխարհային ճանաչում վայելող Սեբուի հետ: Սա դուդուկի՝ հայկական ֆոլկի յուրօրինակ միաձուլումն է ամերիկյան POP երաժշտության հետ:
Նշենք, որ «VIZA»-ն ամերիկյան հանրահայտ ռոք խումբ է, որի պրոդյուսինգային գործունեությունը երկար տարիներ գլխավորել է Սերժ Թանկյանը: Խումբն իրեն նկարագրում է, «Ուղեգիր դեպի երաժտական աշխարհ», ուր միաձուլվում են սոցիալականը, մշակութայինն ու հոգևորը: Խմբի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտությանը բնորոշ բազմաթիվ էլեմենտներով, այդ թվում՝ հայկական դուդուկի հնչյուններով: Խմբի դուդուկահարն է Ջիվան Գասպարյան կրտսերը:
Սեբուն հանրահայտ Գրեմմի դափնեկիր «Capital Cities» խմբի մեներգիչներից է, ով հայաստանյան լսարանին հայտնի դարձավ «Safe and Sound» երգով և Սիրուշոյի հետ կատարած «Vuy Aman» դուետով: