15/11/2017 11:00
Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները:
Նշենք, որ հանդիպումը, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, տեղի է ունեցել Մոսկվայում:
Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։
Քննարկվել է նաև առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։