15/11/2017 11:28
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 1.26 տոկոսով՝ մինչև 56.62 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 1.40 տոկոսով՝ մինչև 61.34 դոլար՝ մեկ բարելի դիմաց: