Քանի որ ճանաչում էին, գիտեին՝ ում տղան եմ, երկուսիս շատ կուլտուրական ձևով տանից դուրս արեցին. Սամվել Առաքելյանը՝ գործունեության, մերօրյա կատակերգության և կյանքի հումորային դրվագների մասին

15/11/2017 19:01

Քանի որ ճանաչում էին, գիտեին՝ ում տղան եմ, երկուսիս շատ կուլտուրական ձևով տանից դուրս արեցին. Սամվել Առաքելյանը՝ գործունեության, մերօրյա կատակերգության և կյանքի հումորային դրվագների մասին


Տարիներ առաջ հումորային սերիալներին ու սիթքոմներին նախորդում էին հումորային մանրապատումները, որոնց մեծ մասը գյումրվա ձեռագիր, համուհոտ ուներ: Այդ մանրապատումների լավագույն արտիստներից էին հենց գյումրեցի դերասանները, որոնցից մեկի՝ Նիկո բեմական անվամբ Սամվել Առաքելյանի հետ զրուցել է Aysor.am-ը:

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանը, սակայն, միայն հումորային կերպարներով չի սահմանափակվում: Սատիրայից մինչև դրամատիզմ՝ սա այն ուղին է, որով արդեն շուրջ 40 տարի նա քայլում է: 

- Պարոն Առաքելյան, թեև առավել հայտնի ու ճանաչված են Ձեր հումորային կերպարները, սակայն գաղտնիք չէ, որ դուք բազմաժանր դերասան եք:

- Ճիշտ եք նկատել՝ բազմաժանր եմ: Գտնում եմ, որ լավ, տաղանդաշատ դերասանը պետք է կարողանա հանդես գալ ցանկացած ժանրում: Ինչպես լավ խոհարարն է ուտեստները համով, հոտով ու սիրով պատրաստում և մատուցում՝ ակնարկելով, որ «մատներդ էլ հետը կարող ես ուտել», այնպես էլ պետք է արտիստը խստապահանջ լինի ինքն իր աշխատանքի հանդեպ: 

- Ինչո՞վ է պայմանավորված, որ սիթքոմաշատ մեր ժամանակներում հումորային նախագծերում Ձեզ չենք հանդիպում:

- Յուրաքանչյուր ռեժիսոր, բեմադրիչ նոր աշխատանք սկսելուց առաջ պետք է ճիշտ դերաբաշխում անի, որպեսզի գործը հաջողություն ունենա: Շատերն են ինձ ճանաչում, գիտեն՝ ով եմ, որտեղ եմ ապրում ու աշխատում, եթե համագործակցության ցանկություն ունենան, կկանչեն: Բայց մարդիկ էլ կան, որ դեռ երիտասարդ են, ինձ չեն ճանաչում, կամ, գոնե, լավ չեն ճանաչում: Կանչում են նրանց, ում հիմա են էկրանին տեսնում (ժպտում է՝ հեղ.):

- Նոր սերունդն այսօր գնահատո՞ւմ է մեծերին, թե՞ չի համակերպվում նրանց տաղանդի հետ…

- Չգիտեմ՝ ուրիշ տեղ ինչպես է, բայց մեր թատրոնում երիտասարդներ շատ կան, ու նրանք սիրում, հարգում ու գնահատում են ինձ: Ես էլ իմ հերթին տեսնելով, որ շնորհալի են՝ աշխատում եմ օգնել ինչով կարող եմ, ուղղություն տալ: Չէ՞ որ բեմում կատարված ամեն մի սխալ կողքից ավելի լավ է երևում:

- Որպես դերասան՝ այսօր միայն թատրոնո՞ւմ եք զբաղված:

- Այո, ու սա իմ հիմնական գործն է 1976 թվականից, երբ առաջին անգամ ոտք դրեցի այստեղ… Ես այս թատրոնին կից դերասանական ստուդիան եմ ավարտել, հայ թատրոնի առաջնակարգ դերասանների աշակերտն եմ եղել: Դերասաններ, որոնց անուններն այսօր էլ թատերարվեստի մեջ ոսկե տառերով են գրված՝ Գրիգոր Մկրտչյան, Ժաննա Թովմասյան, Նինա Բոխյան, Արզո Արզումանյան, Կարապետ Սարգսյան, Լևոն Աբրահամյան… Այս շարքն անվերջ կարելի է թվարկել:

- Եթե չեմ սխալվում, թատրոն եք եկել Տեքստիլագործների մշակույթի պալատից:

- Այո, այնտեղ ինքնագործ խմբակ կար, ռեժիսորն էլ այսօր արդեն ՀՀ ժողովրդական արտիստ Ռազմիկ Բադալյանն էր: Իր մոտ էի հաճախում:

- Նախորդ տարի Ձեզ հանդիպեցինք «Դե տժժա» կատակերգական ֆիլմում՝ այլանդակ Աբոյի կերպարում: Դա վերջին շրջանի Ձեր միա՞կ առաջարկն է եղել:

- Ով ինձ գիտի, ճանաչում է, մեկ-մեկ հրավիրում է նկարահանվելու (ծիծաղում է՝ հեղ.): Կոնկրետ Ձեր նշած ֆիլմում սիրով եմ նկարահանվել, բեմադրող ռեժիսորը չտեսնված մարդ էր, ով ցանկացել էր ներգրավել այն արտիստներին, ովքեր մեծ ճանաչում ունեն և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, բայց ինչ-ինչ պատճառներով էկրաններին չեն երևում: Հիանալի կազմ էր հավաքվել, ամեն մեկն իր գործի վարպետն էր: Ինձ շատ լավ զգացի, երբ իմ մասնակցությամբ վերջին տեսարանը նկարելուց հետո այդ ուշ գիշերին ռեժիսորն ամբողջ խմբի մոտ ինձ շնորհակալություն հայտնեց կատարածս աշխատանքի համար: Եթե առիթ լինի ու հրավիրեն, այդ խմբի հետ կրկին մեծ սիրով ու առանց վարանելու կաշխատեմ… Ի դեպ, շատ ուրախացա նաև, երբ Գոռ Վարդանյանն ինձ հրավիրեց նկարահանվելու իր՝ 49 մասից բաղկացած ֆիլմում: Ճիշտ է, դերս փոքր էր, բայց ամեն ինչ արեցի, որ արժանապատվորեն կատարեմ իմ գործն ու ևս մեկ անգամ մարդկանց ապացուցեմ՝ մեկ ամպլուայի դերասան չեմ: Ես իմ գործն անչափ եմ սիրում, իսկ նման դեպքում երբեք մատների արանքով չես նայում քո աշխատանքին: Թե՛ բեմը, թե՛ տեսախցիկը սուտ բան չեն սիրում, երկուսն էլ պարզ ցույց են տալիս՝ կեղծո՞ւմ է դերասանն ինքն իրեն, թե՞ ոչ:

- Կարո՞ղ է էկրանային (սիթքոմ, սերիալ՝ հեղ.) առաջարկների պասիվությունը պայմանավորված լինել մայրաքաղաքից հեռու լինելով:

- Չէ, Երևանից հեռու լինելը կանչելու, հրավիրելու հետ ոչ մի կապ չունի: Ուղղակի, ավելի շատ գործում է ծանոթ-բարեկամ կապը: Ցածր վարձատրությամբ ավելի շատ մարդկանց են կանչում, էլ չասեմ՝ «իրենց» մարդկանց են կանչում: Դեպք է եղել, որ քասթինգով անցել եմ, ու երբ գնացել եմ նկարահանման հրապարակ, տեսել եմ՝ առանց ինձ զգուշացնելու ուրիշ դերասանի են կանչել այդ դերի համար: Գիտեք, դերասանը պետք է գնահատվի ու բարձր վարձատրվի: Չէ՞ որ մարդ կա՝ իր սեփական կյանքը չի կարողանում ապրել, իսկ դերասանը հազար ու մի կյանք է ապրում՝ հաճախ վնասելով առողջությունը, որ հանկարծ ու հանդիսատեսը չասի՝ է՞ս ով է: Հանդիսատեսը, հեռուստադիտողը պետք է ամեն անգամ նայի ու «չճանաչի» դերասանին, նորովի բացահայտի: Ինքս «Մեսրոպ Մաշտոց» ներկայացման մեջ ասորի քահանայի եմ խաղացել: Հանդիսատեսի մոտ այն կարգի ատելություն էր առաջացել կերպարիս հանդեպ, որ հաջորդ օրը դահլիճի հերթապահներն ինձ ասում էին՝ Առաքելյան ջան, երեկ հանդիսատեսը կուզեր քահանային ծեծեր: Հո քու խաթրին չե՞ն կպել (ծիծաղում է՝ հեղ.):

- Հետևո՞ւմ եք այսօրվա կատակերգական ֆիլմերին, հումորային հաղորդումներին: Ի՞նչ կարծիքի եք դերասանների ու բովանդակության առումով:

- Մեղքս ինչ թաքցնեմ՝ չեմ հետևում: Վերջերս մեզ մոտ ցուցադրվում էր Հայկ Մարությանի «Սուպեր մամա 2»-ը, ես էլ այդ ժամանակ թատրոնում էի՝ փորձի: Մի 10 րոպեով մտա դահլիճ, նայեցի ու դուրս եկա: Մի քանի կադրից էլ երևում էր, որ ֆիլմի վրա մեծ ծախս է արվել: Ինձ համար շատ հաճելի մարդկանց, կանանց տեսա՝ բոլորովին նոր վիճակների մեջ: Հայկը աշխատասեր, ձգտող տղա է, իսկ այդպիսի մարդիկ հաջողություններ են ունենում:

- Այսօրվա կատակերգական ժանրի դերասաններից ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել:

- Շատ կցանկանայի Միքայել Պողոսյանի, Հրանտ Թոխատյանի հետ աշխատել, ինձ դուր է գալիս նրանց կերտած ամեն մի կերպար:

- Դուք, Արթուր Հակոբյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Լեյլա Թադևոսյանը ժամանակին հրաշալի հումորային քառյակ էինք ձևավորել: Ստեղծագործական մասը, կարծեք, թե ընդհատվեց, իսկ ընկերական հարաբերությունները պահպանվո՞ւմ են:

- Հիմա ես և Հովիկը թատրոնում ենք աշխատում, երկուսս էլ նույն թատրոնի դերասաններ ենք: Լեյլան Ամերիկայում է ապրում, Արթուրը՝ Երևանում: Գուցե չհավատաք, բայց մեր մեջ որևէ խնդիր չկա, միակ խնդիրը տարածությունն է: Մեր մտերմությունը մեկ օրվա, մեկ տարվա չի, 1976 թվականից միասին ենք եղել, երկար ու ձիգ ճանապարհ անցել… Դեռ շատ երիտասարդ էինք՝ ես ու Արթուրը միմյանց խոսք տվեցինք՝ ով շուտ ամուսնանա ու տղա ունենա, անունն ի պատիվ մյուսի է դնելու…

- Խոստումը պահեցի՞ք:

- Առաջին բալիկն իմ աղջիկն էր, Թիֆլիսում ծնվեց, անունը դրեցինք Անաիդա: Հաջորդը տղաս ծնվեց, ու բնականաբար, անունը Արթուր դրեցի: Իսկ այ ինքն էդպես էլ իմ անունը չդրեց, Վարդան դրեց: Մի չտեսնված տղա է Վարդանը… Արթուրի հետ հիմա ուշ-ուշ ենք տեսնվում, հեռախոսով ենք խոսում, կամ էլ ամեն ապրիլի 1-ին հանդիպում:

- Եթե չեմ սխալվում, Ձեր ապագա կնոջ տուն էլ առաջին անգամ Արթուր Հակոբյանի հետ եք գնացել:

- (Ծիծաղում է, հեղ.) այո, մի օր միասին որոշեցինք նրանց տուն գնալ՝ խնամախոսության: Գնալուց առաջ Արթուրն ասեց` արի մի բաժակ բան խմենք, որ լեզուներս բացվի ու մի բան կարողանանք խոսել: Համարձակության համար երկուսով մի շիշը դատարկեցինք: Քանի որ ապագա փեսացուն էի, ես ինձ համեստ էի պահում, բայց այ Արթուրը նստեց, երկար պաուզա պահեց ու հետո ասեց՝ հոպար ջան, մե տղեմ մենք ունինք, մե աղջիկըմ՝ դուք, իրենք էլ իրար կսիրեն: Հիմա տվիք՝ տվիք, չտվիք՝ կփախցնենք… Քանի որ ճանաչում էին, գիտեին՝ ում տղան եմ, երկուսիս շատ կուլտուրական ձևով տանից դուրս արեցին: Բայց շատ չանցած՝ նրանց աղջկան փախցրեցի (ծիծաղում է՝ հեղ.): Կինս իմ կյանքի ընկերն է, ում անչափ սիրում ու հարգում եմ: Եթե մեռնեմ ու նորից աշխարհ գամ, շատ կցանկանամ հենց իրեն հանդիպեմ: Աստված իրեն պահապան…

- Պարոն Առաքելյան, 88-ի երկրաշարժից հետո Գյումրիում մշակութային կյանքը շարունակո՞ւմ է հագեցած մնալ, հետաքրքրություն ու աշխուժություն առաջացնել մարդկանց մեջ:

- (Մտածում է՝ հեղ.) 88-ի երկրաշարժը շատ-շատ վնաս տվեց իմ սիրելի Լենինականին, բայց լենինականցու մեջքը չկոտրվեց: Քարերի տակից դուրս գալով՝ մարդիկ նորից իրենց գտան, ամեն ինչ արեցին, որ կյանքը շարունակվի:

- Նույնիսկ այդ դաժան օրերին գյումրեցին չկորցրեց հումորի զգացումն ու կյանքի նկատմամբ սերը: Անձամբ Ձեզ համար դժվար չէ՞ր բեմ վերադառնալը:

- Ստեղծագործող մարդը չի կարող երկար սգի մեջ մնալ… Չգիտեմ, երևի չհավատաք. երկրաշարժի ժամանակ ավագ եղբայրս մահացավ: Ոչ տուն ունեի, ոչ էլ տեղ: 91 թվականին էլ հայրս մահացավ: Դեռ հողին չհանձնած՝ թատրոն եմ գնացել ու ներկայացում խաղացել: Նույնն էլ մորս մահվան ժամանակ… 4 տարի առաջ էլ ավագ եղբորս կորցրեցի, 52 տարեկանում ինսուլտ ստացավ ու կյանքից հեռացավ: Հուղարկավորությունից անմիջապես հետո թատրոն եմ գնացել, կատակերգական ներկայացում ունեի (լռում է՝ հեղ.)…

- Ընդհանրապես, ինչպիսի՞ն էր Գյումրին մինչ 88-ը և 88-ից հետո…

- Մինչև 88-ն ամբողջ Հայաստանում Լենինականի պես քաղաք չկար, ամեն բնագավառում առաջատարն էր: Մեկմեկու ջան էին ասում ու ջան լսում: 1988-ի դեկտեմբերի 7-ը շատ բան փոխեց մարդկանց թե՛ մտածելակերպի, թե՛ ապրելակերպի մեջ: Հատկապես, երբ տունը կորցրած մարդը տասնյակ տարիներ փտած դոմիկում նստած իր հերթին է սպասում՝ կորցնելով և՛ առողջությունը, և՛ հավատքը՝ վաղվա օրվա հանդեպ: Շատերն արցունքներն աչքերին ստիպված եղան հեռանալ՝ լքելով հայրենիք ու հարազատ… Բայց դե կամաց-կամաց ոտքի է կանգնում արհեստների ու արվեստների, երգի ու պարի, սպորտի հայրաքաղաքը՝ նոր ուժով ու թափով ապացուցելով ամբողջ աշխարհին, որ Լենինականը Հայաստանի աղն է: Գյումրեցի տարբեր բնագավառների մարդկանց շնորհիվ տարբեր երկրներում եռագույնն է վեր բարձրանում, Հայաստանի տեղն են իմանում: Այսպիսի մարդկանց պետք է սատար կանգնեն, նրանք պետք է գնահատված լինեն. պիտի տուն էլ ունենան, մեքենա էլ, հաց ու ջուր էլ… Գիտեք, օտար երկրից Գյումրի ոտք դրած մարդն առաջին հերթին իմ, սպորտսմենի, հերոսի տուն են մտնում: Նրանք չպետք է տեսնեն, որ էս մարդիկ վատ պայմաններում են ապրում, բանկերի տոկոսների տակ ճռռում ու հազիվ են «պոչը պոչին» հասցնում, պարտք ու տալիքով ապրում, հաց ու ջուրը խանութից «նիսիայով» են վերցնում (լռում է՝ հեղ.):

- Երևանում հաճա՞խ եք լինում:

- Երբ նկարահանման կամ ներկայացում խաղալու հրավեր եմ ունենում…

- Եթե չեմ սխալվում, չնայած Ձեր ճանաչվածությանն ու զբաղվածությանը, որևէ կոչում չունեք՝ վաստակավոր, ժողովրդական… Այդ հանգամանքը, որպես դերասան, Ձեզ չի՞ անհանգստացնում:

- Ո՞վ չգիտի, որ ամեն ինչի համար էսօր պիտի հովանավոր ունենաս… Գլուխը միշտ բարձր պահած ժողովրդին մուրացկան սարքին: Չնայած՝ ես չէ, որ պիտի դա ասեմ, բոլորն էլ տեսնում են: Մի ճիշտ խոսք կա. «Սոված ժողովրդին կառավարելն ավելի հեշտ է»… Բայց խոստովանեմ՝ իմ անցած ճանապարհին մեկ-մեկ լավ մարդիկ էլ են հանդիպել, ովքեր գնահատել, սիրել ու հարգել են ինձ և՛ որպես մարդ, և՛ որպես արտիստ: Երբեք չէի պատկերացնի, որ երջանկահիշատակ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը միշտ հետևել է իմ գործունեությանը: Մի առիթով մեր թատրոն էր եկել, հետաքրքրվելով ու իմանալով, որ ես այդտեղ եմ, իր մոտ հրավիրեց: Ծանոթացանք. չտեսնված մարդ էր: Հարցրեց՝ Սամվել ջան, ինչո՞վ կարող եմ օգնել քեզ, ի՞նչ ես ուզում: Շատ բաների կարիք ունեի, բայց ուշք ու միտքս տարիների մտածածս ու թղթին հանձնածս էր, որն ուզում էի կյանքի կոչել, բեմադրել: Ասացի՝ երկրաշարժին նվիրված մի լավ գործ ունեմ գրած, կցանկանայի մեզ մոտ բեմադրել: Խոստացավ ու արեց՝ հենց հաջորդ օրը գումարն իմ հաշվեհամարին նստած էր: Փայլուն բեմադրություն ստացվեց: Բայց, քանի որ խաղացանկում չէր ընդգրկված, երկար ժամանակ բեմում չմնաց… Նույնը կարող եմ ասել նաև Գագիկ Ծառուկյանի մասին, ում հետ նույնպես պատահաբար եմ ծանոթացել: Այդ մարդն, իսկապես, գնահատում է աշխատող մարդկանց: Երբ իր մոտից դուրս էինք գալիս, ասացի՝ երբ ազատ լինեք, Ձեր սեղանին դրված նամակս կարդացեք (ժպտում է՝ հեղ.):

- Կարդա՞ց:

- Պատկերացրեք, շատ զարմացա, որ մի քանի ժամից անձամբ զանգահարեց և ասաց՝ Սամվել ջան, վաղը գումար կլինի քո հաշվեհամարին: «Տաքսի-տաքսի»-ն բեմադրեցինք ու այս անգամ առանց գումարի, միայն հրավիրատոմսերով ապահովեցինք ժողովրդի մուտքը: Միայն թե տեսնեիք ինչպես էին ծափահարում, հատկապես, երբ Սունդուկյան թատրոնում խաղացինք: Լեգենդար Կարպ Խաչվանքյանից հետո գտնվել է մեկը, ով համարձակվել էր ներկայացումը նորովի մատուցել, նոր շունչ տալ այդ գործին:

- Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք վերաբերում կոչումներին:

- Եթե գտնվի մի դերասան, ով կասի՝ ինձ պետք չի կոչումը, կասեմ՝ հալալ է քեզ: Ախր դա մարդու տարիների աշխատանքի գնահատականն է… Ժողովրդականն ինձ համար Ֆրունզիկ Մկրտչյանն էր, ում աշխարհը ճանաչում էր, կարող էր առանց գումարի աշխարհի մի ծայրից մյուս ծայրը հասնել: Սոս Սարգսյանն էր, Խորեն Աբրահամյանը… Բոլորին չթվարկեմ, քիչ չեն…

- Ձեր անունը ներկայացվա՞ծ է կոչման համար:

- Այո, արդեն 7 տարի: Բայց թե ինչի՞ չեն տալիս, ես էլ չգիտեմ (մտածում է՝ հեղ.)… Չնայած՝ լավ էլ գիտեմ՝ տերովին տերն է տանում, անտերին՝ գելը (ծիծաղում է՝ հեղ.): 1986 թվականից Թատերական գործիչների միության անդամ եմ, 50, 55 ամյակներ ունեցա, բայց չհիշեցին. Կամ արժանի չէի, կամ՝ մոռացել էին, չգիտեմ… Մինչև այսօր թատրոնի մասին օրենք չկա: Բայց մեկ է, երբ առիթի դեպքում Հայաստանից դուրս եմ գնում, հասկանում եմ, որ առանց կոչման էլ մարդիկ ինձ հիշում, ճանաչում ու գնահատում են: Դե, մերոնց բնավորությունն է չէ՞. պետք է թողնես գնաս, որ քեզ սկսեն գնահատել: Իմ հանդիսատեսն ինձ սիրում է, չկա մի օր, որ տուն գնալուց մի քանիսը չկանգնեցնեն ու հետս չնկարվեն: Ոչինչ, ոնց էլ լինի, մի օր կոչումը կգա ու ինձ կբռնի, կասի՝ էս ո՞ւր ես, մեռա քեզ ման գալով, վա՜յ (ծիծաղում է՝ հեղ.):

- Ի դեպ, Ձեր «Նիկո» կեղծանվան պատմությունը շատերին կհետաքրքրի: Որտեղի՞ց է այն ծնունդ առել…

- Դա ի պատիվ Թատերական գործիչների միության նախկին նախագահ, Դրամատիկական թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի է, ում նաև Հրաչյա Նիկիտիչ էին ասում: Ասում էին, որ իրար շատ ենք նման: Մենք միմյանց ճանաչում, հարգում ու սիրում էինք… Կեղծանվանս, կամ բեմական անվանս պատմությունն այսպես եղավ. մի անգամ Սունդուկյանի բուֆետում նստած էինք, բարձրախոսով տեխնիկական ռեժիսորը հայտարարեց՝ Հրաչ Նիկիտիչ, պրծի, բեմ արի, Բաբկենիչը քեզի կուզե: Բուֆետում լռություն տիրեց: Սունդուկյանցիները չորս կողմը նայեցին, Նիկիտիչին էին փնտրում: Ես հանգիստ ոտքի ելա ու ասացի՝ Ռոբերտ ջան, ռեժիսորին ասա՝ գալիս եմ: Տարիներ անց էլ ինձ տրված Նիկիտիչը դարձավ Նիկո (ծիծաղում է՝ հեղ.):

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի, երեխաների մասին: Արդյոք նրանք հետևում են Ձեր մասնագիտական օրինակին:

- Աղջիկս մասնագիտությամբ հոգեբան է, ամուսնացած է, երկու աղջիկ ունի: Ժամանակին գործերը ռեժիսուրայի ֆակուլտետ էր տվել, չթողեցի սովորի: Տղաս ուզում էր դերասանական տալ, խանգարեցի: Պոլիտեխնիկն է ավարտել: Բայց փոքր տարիքում նկարահանվել է մեր տեսաերիզներում, ՈՒՀԱ-ի անդամ է եղել, գեղարվեստական ֆիլմերում է նկարահանվել: Բազմաթիվ մրցանակներ ունի: Բայց, այսօր գործ չունի: Տղաս էլ ամուսնացած է, երկու աղջիկ էլ նա ունի:

- Իսկ ինչո՞ւ խոչընդոտեցիք նրանց որոշումներին:

- Եթե ես այսքան տարի աշխատելով այս բնագավառում՝ հազիվ եմ կարողանում ապրել և իրենց եմ հազիվ պահել, վաղը, մյուս օրն իրե՞նք ինչպես պետք է իրենց երեխաներին պահեին… ՉՆայած, ես մտածում եմ՝ վերջը լավ կլինի: Դե, փոքր գյուղերը զարգեցին իրար՝ արդյունքում մի քանի հատ համայնք ստացան, էգուց, մեկել օրը ում տանը քչվոր են, իրանց էլ իրար կզարգեն ու կպրծնեն: Ու ամեն ինչ լավ կլինի (ծիծաղում է՝ հեղ.):

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար