16/11/2017 09:26
Նախագահն Աղվերանում երեք տասնյակ գործարարների հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ տնտեսությունը. «Հրապարակ»
Կիրակի օրը, «Ռիո»-ի բացումից և մեկ միլիարդի մասին հայտարարությունից առաջ, Աղվերանում Սերժ Սարգսյանը հանդիպել է հայաստանյան երեք տասնյակ գործարարների հետ՝ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ. գրել է «Հրապարակ»-ը:
«Հանդիպման ընթացքում բավականին երկար քննարկվել է Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը։ Սերժ Սարգսյանը ուշիուշով լսել է գործարարներին, նրանց բարձրացրած խնդիրները, այդ թվում և՝ «պրետենզիաները», ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու, վիճակն առաջիկայում շտկվելու է, որովհետև նոր և մեծածավալ ներդրումներ են սպասվում, սակայն «հույսները չպետք է դնենք միայն դրսից սպասվող ներդրումների վրա, Հայաստանի գործարարները ևս պետք է շատ ակտիվ լինեն»։ Ի դեպ գործարարների «պրետենզիաները», մեծ մասն առնչվել է կառավարությանն ու վարչապետին, որը Հովիկ Աբրահամյանի նման «գյալաջիստ» չէ, իրենց հետ ակտիվ կապի մեջ չէ, միշտ չէ, որ «հասանելի» է։ Ինքը՝ վարչապետը, հանդիպմանը ներկա չի եղել», - հավելել է թերթը։