16/11/2017 09:56
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է, որ քաղաքական շրջանակներում չեն բացառում՝ առաջիկայում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն, նրանից դժգոհությունը մեծացել է նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններից հետո, երբ Բերդում նրա պաշտպանած թեկնածուն՝ Արծվաբերդի անտառտնտեսության պետը, պարտվեց գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանին։
«Չնայած ՀՀԿ-այս տարածքն ազատ էր թողել, սակայն մարզպետը սատարում էր «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրեն Ավետիք Ադամյանին, որին որդին՝ Կարենը, մարզպետի առաջին տեղակալն է։ Մարզպետը մարզում կորցրել է իր կշիռը, և մարզխորհրդի նիստերին ոչ բոլոր համայնքապետերն են ներկայանում», - գրել է թերթը։