16/11/2017 00:26
Ադրբեջանում 7-բալանոց երկրաշարժը զգացվել է Հայաստանի ամբողջ տարածքում և Արցախում
Նոյեմբերի 15-ին 23:48-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Ադրբեջանում, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ։ Ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ: