16/11/2017 13:15
Հարրի Փոթերը մասին առաջին հրատարակված գիրքը Լոնդոնում140 հազար դոլարով վաճառվել է
Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը Լոնդոնում 106 հազար ֆունտով (140 հազար դոլարով) վաճառվել է, հայտնել է Bonhams աճուրդային տան կայքը, փոխանցում է Lenta.ru-ն:
Գնորդի անունը չի նշվում: Հայտնի է, որ գիրքն ունի անձնական ընծայագիր հեղինակից, որն արվել է վաճառքների պաշտոնական մեկնարկից հետո: Լոտի սկզբնական գինը կազմում էր 30 հազար ֆունտ: 1997-ից մինչև 2007 թվականն ընկած ժամանակաշրջանում յոթ գիրք է հրատարակվել Հարի Փոթերի մասին: Դրանք թարգմանվել են 59 լեզուներով, դրանց ընդհանուր տպաքանակը կազմել է ավելի քան 450 միլիոն օրինակ:
Հոկտեմբերին գրող Ջոան Ռոուլինգը Forbes հանդեսի վարկածով դարձել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող հռչակավոր մարդը: Անցած տարի նա վաստակել է շուրջ 95 միլիոն դոլար: