16/11/2017 15:42
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերի 7-8-ը՝ Վիեննայում
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերի 7-8-ը՝ Վիեննայում: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
«Այսօր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ: Առաջարկվել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն անցկացնել Վիեննայում՝ դեկտեմբերի 7-8-ին», - ասել է նա:
Հաջիևի խոսքով, հանդիպումը նախանշված է ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների համաժողովի շրջանակում:
«Ադրբեջանն իր համաձայնությունն է տվել այդ առաջարկությանը», - ասել է Հաջիևը: