16/11/2017 15:00
Ղարաբաղյան շարժման 30-ամյակի միջոցառումների կապակցությամբ Արցախում պետական հանձնաժողով կստեղծվի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Հանձնաժողովի նախագահն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ըստ հրամանագրի՝ պետական հանձնաժողովը երեքշաբաթյա ժամկետում կքննարկի ու կհաստատի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը: