16/11/2017 16:53
Ատամբաևը խզել է 100 մլն դոլարի օգնության վերաբերյալ Ղազախստանի հետ համաձայնագիրը
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը օրենք է ստորագրել Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ղազախստանի հետ օգնության համաձայնագիրը չեղյալ համարելու մասին, փոխանցում է РИА Новости-ն:
Ղրղզստանի խորհրդարանը այս համաձայնագրի չեղյալ հայտարարման մասին օրենքն ընդունել էր անցած շաբաթ: Համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականին, որով նախատեսվում էր Ղազախստանի կողմից Ղրղզստանին 100 մլն դոլարի օգնության տրամադրում «ԵՏՄ-ին Ղրղզստանի ինտեգրման գործընթացներին նպաստելու համար»:
Ղրղզստանի ԱԳՆ-ին հանձնարարվել է «սահմանված կարգով Ղազախստանի կառավարությանը տեղեկացնել համաձայնագրի և արձանագրությունների չեղյալ հայտարարման մասին:
Սա տեղի է ունենում 2 երկրների միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին այն բանից հետո, երբ Աթամբաևը Ղազախստանի իշխանություններին մեղադրել էր նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ: Դրանից հետո Ղազախստանը Ղրղզստանի սահմանին անվտանգության ուժեղացված միջոցառումներ էր սահմանել, որոնց հետևանքով սահմանով քաղաքացիների տեղափոխման ամենօրյա միջին թիվը 2,5 անգամ կրճատվել էր: