16/11/2017 14:14
Երեկվա երկրաշարժի հետևանքով Արցախի Տիգրանակերտում փլուզում է եղել. Լուսանկար
Նախօրեին Ադրբեջանի տարածքում գրանցված երկրաշարժի հետևանքով Արցախի Տիգրանակերտի համալիրում փլուզում է եղել, այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մշակույթի , երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը` տեղադրելով լուսանկար:
«Գիշերային երկրաշարժի հետևանքները Տիգրանակերտում։ Բարեբախտաբար պատմական շինությունները չեն վնասվել»,- գրել է նախարարը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 15-ին` 23:48-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Ադրբեջանում, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ։ Ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ: