17/11/2017 12:36
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակում` հրադադարի պահպանմամբ. Բրազիլիայի ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում` հրադադարի պահպանմամբ, այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան:
«Մեր դիրքորոշումը հստակ է` Բրազիլիան խաղաղասեր երկիր է, որը քարոզում է խաղաղ, միջազգային իրավունքների շրջանակում կարգավորում: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մենք կարծում ենք, որ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում և պետք է պահպանվի հրադադարը` հասնելու համար վերջնական խաղաղության», - ասաց Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը: