17/11/2017 16:53
«Կոնվերս Բանկ»-ը վերանայել է ապառիկ վարկավորման պայմանները
«Կոնվերս Բանկ»-ը բարելավել է ապառիկ վարկավորման պայմանները և հաճախորդներին է առաջարկում մինչև 36 ամիս ժամկետով, մինչև 2 մլն դրամի ապառիկ վարկավորում՝ սկսած 9 տոկոս տարեկան տոկոսադրույքից:
Զուգահեռաբար, բանկն իր Shopping card քարտապաններին է առաջարկում 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 24 ամիս մարման ժամկետով ապառիկ վարկավորում, նշեցին բանկում:
Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 15 րոպեում:
«Ավելին՝ վարկավորումը հնարավորինս մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելու նպատակով բանկն ընդլայնել է ծառայությունների մատուցման աշխարհագրությունը` որպես գործակալ ներառելով «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքների լայն ցանցը, և ապառիկ վարկավորում է իրականացնում նաև Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերում», - ասացին բանկում: