17/11/2017 12:03
Լուկաշենկոն ստորագրել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման հրամանագիրը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման հրամանագիրը: Համապատասխան օրենքը այսօր զետեղվել է հանրապետության ազգային իրավական ինտերնետ-պորտալում, հայտնում է ТАСС-ը:
Փաստաթուղթը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (ստորին պաալատ) կողմից ընդունվել էր հոկտեմբերի 25-ին: Հոկտեմբերի 27-ին դրան հավանություն էր տվել Հանրապետության խորհուրդը (վերին պալատ): Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին:
Նախատեսվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ծանուցումներ ստացվեն մասնակից բոլոր երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղախստան, Ղրղզստան) կողմից պայմանագրի վավերացման վերաբերյալ: Սպասվում է, որ դա տեղի կունենա 2018 թվականի հունվարի սկզբին: