17/11/2017 14:35
Նադալը շահել է Ֆրանսիայի սպորտի նախկին նախարարի դեմ դատը
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շահել է Ֆրանսիայի սպորտի նախկին նախարար Ռոզելին Բաշլոյի դեմ դատը, հայտնում է ТАСС-ը:
2016 թվականին Բաշլոն հայտարարել էր, որ Նադալը կորտից 7 ամիս բացակայել է ոչ թե վնասվածքի պատճառով, այլ՝ դոպինգ թեստի դրական պատասխանի: Թենիսիստը նրան մեղադրել էր զրպարտության համար:
Ֆրանսիայի դատարանը մեղավոր է ճանաչել նախկին նախարարին և պատժել նրան 500 եվրո պայմանական տուգանքով, նաև պարտավորեցրել 10 հազար եվրո վճարել մարզիկին պատճառած բարոյական վնասի համար: