17/11/2017 13:30
Ռուսաստանը կարևոր դեր ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերում. Նալբանդյան
Ռուսատսնաը բավականին կարևոր դեր ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 20-21-ին Հայաստան կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և այցի շրջանակում կքննարկվի ինչպես ԼՂ հակամարտության կարգավորումը, այնպես էլ` երկկողմ հարաբերությունների խորացումը:
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և բավականին կարևոր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերում` որպես եռանախագահող և որպես կորևորագույն գործընկեր: Ռուսաստանի հետ Հայաստանն ունի դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ», - ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը: