17/11/2017 16:34
ԶԼՄ. Ջոնի Հոլիդեյը շտապ կարգով հոսպիտալացվել է
Ֆրանսիական ռոք-երաժշտության աստղ Ջոնի Հոլիդեյը նոյեմբերի լույս 13-ի գիշերը շնչառական անբավարարության պատճառով շտապ կարգով տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, հայտնել է Europa1 ռադիոկայանը, փոխանցում է ТАСС-ը:
2017 թվականի մարտին 74-ամյա երգիչը հայտնել էր, որ բուժվում է ուռուցքային հիվանդությունից: Ըստ ռադիոկայանի տեղեկությունների, սպասվում է, որ բժիշկները կկարողանան նրան դուրս գրել նոյեմբերի 22-ի ցերեկը: