17/11/2017 20:33
Հայտնի են ամենաշատ վարձատրվող երիտասարդ հայտնությունների անունները
Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է ամենից շատ վարձատրվող մինչև 30 տարեկան հայտնիների վարկանշային աղյուսակը: Աղյուսակը գլխավորել է եթովպիական ծագում ունեցող կանադացի երգիչ The Weeknd-ը (իրական անունը՝ Աբել Թեսֆայե), որը մեկ տարում 92 մլն դոլար է վաստակել, փոխանցում է Lenta.ru-ն
Նշվում է, որ երաժիշտն ավելի քան 1.1 մլն է ստացել յուրաքանչյուր ելույթի համար Starboy: Legend of the Fall համերգային շրջագայության ընթացքում: «Արտիստներն արդեն միայն երաժշտությամբ չեն վաստակում, ինչպես ոսկե դարում», - ասել է 27-ամյա The Weeknd-ը:
Երկրորդ տեղում հայտնվել է 23-ամյա կանադացի փոփ-կատարող Ջասթին Բիբերը, որը 83.5 մլն դոլար է վաստակել՝ մեկ տարում մասնակցելով 105 համերգի: Նրան հաջորդում է 29-ամյա բրիտանուհի Ադելը:
Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև բասկետբոլիստ Քևին Դյուրանը (60,6 միլիոն դոլար), ամերիկյան ֆուտբոլի խաղացող Էնդրյու Լաքը (50 միլիոն), գոլֆի վարպետ Ռորի Մաքիլրոյը (ևս 50 միլիոն), բասկետբոլիստներ Ստեֆեն Քարին (47,3 միլիոն) և Ջեյմս Հարդենը (46, 6 միլիոն), երգչուհի Թեյլոր Սվիֆթը (44 միլիոն) և մոդել Քայլի Ջենները (41 միլիոն):