17/11/2017 12:51
Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.25 տոկոսով և կազմում են մեկ բարելի դիմաց 55.28 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները աճել են 0.31 տոկոսով և հասել 61.17 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: