17/11/2017 16:22
Պաշտպան Պեպեն կարող էր ընտրել տաքսու վարորդի մասնագիտությունը` 13 տարեկանում տեղի ունեցած միջադեպի պատճառով
«Ռեալի» նախկին պաշտպան Պեպեն, ով անցած ամառ տեղափոխվել է «Բեշիքթաշ», կարող էր ընտրել տաքսու վարորդի մասնագիտությունը` 13 տարեկանում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Այս մասին պատմել է ֆուտբոլիստի հայրը` Անայել Ֆերեյրան, հայտնում է Championat.com-ը:
«Կարծում եմ` դա դժբախտ դեպք էր: Նրա թիմը 0:1 հաշվով պարտվում էր, բայց պետք է հաղթեր` պայքարը շարունակելու համար: Երբ մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, նրանց դարպասապահը վերցրեց գնդակն ու սկսեց ժամանակ ձգել:
Պեպեն վազեց` գնդակը վերցնելու համար: Բայց դարպասապահին օգնության հասավ մեկ այլ ֆուտբոլիստ և հրեց իմ որդուն, ինչի պատճառով հարված ստացավ դեմքին: Ծեծկռտուք սկսվեց, իսկ Պեպեն ժամանակից շուտ լքեց դաշտը:
Լրագրողներից մեկն այն ժամանակ ասաց, որ Պեպեին հավերժ կհեռացնեն ֆուտբոլից նման պահվածքի համար, և դա կարող էր վերջնականապես ազդել տղայիս կարիերայի վրա: Նա շատ էր մտահոգվում և արդեն պատրաստ էր տաքսու վարորդ դառնալ, քանի որ ֆուտբոլում ոչինչ չէր ստացվում: Ես խոստացա, որ նրա համար մեքենա կգնեմ` տաքսու վարորդ դառնալու համար, բայց ամեն դեպքում պետք էր փորձել հայտնվել մեծ ֆուտբոլում: Փառք Աստծո, ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես կա հիմա», - Ֆերեյրայի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն: