18/11/2017 09:14
Ընթանում է ստորագրահավաք՝ դիմելու Սարգսյանին, որ չստորագրի «Զինապարտության մասին» օրենքը
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` ուսանողների հացադուլի դադարեցման և «կլոր սեղանի» շուրջ պայմանավորվածություններն անսպասելի են եղել դասադուլավորներին համակրող ԵՊՀ պրոռեկտորների համար:
«Բանն այն է, որ այդ գործընթացները շարունակվելու դեպքում կարող էին դառնալ ոչ մեկի համակրանքը չվայելող Արամ Սիմոնյանի հրաժարականի իրական հիմքը: Այս օրերին ԵՊՀ 2 պրոռեկտորների մասնակցությամբ ստորագրահավաք են անում ուսանողության ու «ակտիվ» դասախոսների շրջանում, հիմնականում` բնագիտական ֆակուլտետներում` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին դիմելու և նրան հորդորելու, որ չստորագրի ԱԺ-ի կողմից ընդունված «Զինապարտության մասին» օրենքը: Արդեն բավականին ստորագրություններ են հավաքվել», - հավելել է թերթը: