18/11/2017 09:31
Զինծառայողների 1000 դրամները շատ դեպքերում զարտուղի ճանապարհներով չեն հասնում իրենց շահառուներին. «Ժամանակ»
Զոհված և վիրավորված զինծառայողների համար ստեղծված ապահովագրական հիմնադրամի շուրջ մեծ աղմուկ է հասունանում: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի ժամանակ վեճեր են ծավալվում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հնչում են նաև մտահոգություններ, որ մի քանի միլիոն չարաշահումներ են տեղի ունենում, ըստ էության՝ 1000 դրամները շատ դեպքերում զարտուղի ճանապարհներով չեն հասնում իրենց շահառուներին:
«Չնայած եռամսյակային հաշվետվություններում գումարների շրջանառության հետ կապված թվերը կարգավորված են ներկայացվում, բայց իրականում պատկերն այլ է», - հավելել է թերթը: