18/11/2017 14:14
Նեյմարն անվտանգության նկատառումներից ելնելով փոխել է բնակության վայրը
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն անվտանգության նկատառումներից ելնելով ստիպված էր փոխել բնակության վայրը Ֆրանսիայում, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Parisien-ին:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը, ով օգոստոսից ապրում էր Իվելինում գտնվող շքեղ առանձնատանը, դուրս է եկել այդտեղից: Նեյմարի առանձնատունը գրավում էր մարդկանց ուշադրությունը: Հաղորդվում է, որ գրանցվել են տուն ներխուժելու փորձեր:
Արդյունքում 25-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է մոտակայքում գտնվող նոր տուն: