18/11/2017 12:20
Նյու Յորքում վերստեղծել են «Դաունթոնի աբբայությունը» սերիալի ամրոցը
Բրիտանական «Դաունթոնի աբբայությունը» սերիալի սիրահարներն այժմ կարող են ներսից զգալ 20-րդ դարի սկզբերի Անգլիայի մթնոլորտը: Նյու Յորքում բացվել է ցուցահանդես, որը վերստեղծել է ֆիլմի ինտերիերը, փոխանցում է NTDTV-ն:
Երեք հարկ զբաղեցնող տարածում նույնությամբ կահավորել են ամորցի սենյակները, որոնցում ապրել են սերիալի գլխավոր հերոսները:
Այնտեղ կարելի է տեսնել նաև ավելի քան 50 զգեստ, այդ թվում ՝ հարսանյաց, որոնք կրել են նկարահանումների ժամանակ դերասանները: