20/11/2017 10:55
Նադալը ճանաչվել է Իսպանիայի վերջին 50 տարվա լավագույն մարզիկ
Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը AS պարբերականի կողմից ճանաչվել է Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ: Մրցանակը հանձնվում է լրատվամիջոցի 50-ամյա գործունեության առթիվ, փոխանցում է Championat.com-ը:
31-ամյա թենիսիստը իր կարիերայի ընթացքում նվաճել է 75 տիտղոս՝ ներառյալ «Մեծ սաղավարտի» 16 մրցանակները: Բացի այդ, Նադալը ևս 4 տիտղոս է նվաճել Իսպանիայի հավաքականում «Դեյվիսի Գավաթի» խաղարկությունում: Իսպանացին Պեկինի Օլիմպիական խաղերի մենապայքարում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Ռիո դե Ժանեյրոյի խաղերում հաղթող է ճանաչվել զուգախաղում:
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ Իսպանիայի թագավորի և թագուհու մասնակցությամբ: