20/11/2017 14:18
Պիկեն՝ մրցավարին. Դու արդեն տանից դեղին քարտ ես ինձ ցույց տվել
«Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ պատահական դեղին քարտ չի ստացել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի` «Լեգանեսի» հետ խաղում (3:0): Խաղի 29-րդ րոպեին Պիկեն ընթացիկ մրցաշրջանում իր 5-րդ դեղին քարտն է ստացել այն բանի համար, որ պահել է մրցակցին, ով տիրում էր գնդակին, փոխանցում է Championat.com-ը:
Այս զգուշացման պատճառով ֆուտբոլիստը մեխանիկորեն որակազրկվել է հաջորդ խաղի համար` «Վալենսիայի» դեմ, որը կկայանա նոյեմբերի 26-ին: Պիկեն վստահ է, որ հանդիպման գլխավոր մրցավար Ալբերտո Ունդիանո Մալենկոն միտումնավոր է իրեն զգուշացրել:
«Ունդիանո, մի ասա, թե ինձ վրա աչք չէիր դրել: Դու արդեն տանից ինձ դեղին քարտ ես ցույց տվել», - Պիկեի խոսքերն է փոխանցում Deportes Cuatro-ն: