20/11/2017 11:04
Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները աճել են 0.14 տոկոսով և կազմում են մեկ բարելի դիմաց 56.63 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները նվազել են 0.24 տոկոսով և հասել 62.24 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: