20/11/2017 15:01
Սերխիո Ռամոսը վիրահատության չի ենթարկվի
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը վիրահատության չի ենթարկվի, հայտնում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը 10 օրով շարքից դուրս է մնացել, իսկ դրանից հետո կխաղա պաշտպանիչ դիմակով, փոխանցում է Championat.com-ը:
Ռամոսը քթի կոտրվածք է ստացել իսպանական Պրիմերայի 12-րդ տուրի` «Աթլետիկոյի» հետ խաղում (0:0):
Հանդիպման 37-րդ րոպեին «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն գնդակը փոխանցել է դարպասային հրապարակ, Ռամոսը շտապել է գլխով եզրափակել գրոհը, որտեղ նրան փորձել է խանգարել «Աթլետիկոյի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը` ոտքով ցավալի հարված հասցնելով Ռամոսի քթին:
Հարվածից հետո Ռամոսի մոտ արյունահոսություն է սկսվել, իսկ ընդմիջմանը նրան փոխարինել է Նաչոն: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա քթի կոտրվածք ունի: