21/11/2017 16:39
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է վաճառքում դեռևս չհայտնված կոշիկների հավաքածու (Տեսանյութ)
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը նկարահանել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրել է նոր, դեռևս վաճառքում չհայտնված կոշիկների հավաքածու՝ OffWhite և Jimmy Choo-ի կոլլաբորացիայից, հայտնել է HypeBae-ը, փոխանցում է Lenta.ru-ն:
Հոլովակում երևում է երկու զույգ կոշիկ. մեկը սպիտակ է՝ ժապավենակապով, մյուսը՝ թափանցիկ պլաստիկե՝ բյուրեղներով: Հրատարակության տվյալներով՝ դրանք վաճառքում կհայտնվեն 2018 թվականի փետրվարին: