22/11/2017 09:39
Գեներալները Կորյուն Նահապետյանին երեսով են տվել, որ բանակում չի ծառայել. ՀԺ
Երեկ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին ներկա չէին Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Միհրան Պողոսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից Վահան Կարապետյանը, Արթուր Մանուկյանը և այլն։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը չի կարողանում գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին պարտադրել ներկայանալ նիստերին։ Մի առիթով էլ գեներալները Նահապետյանին երեսով են տվել բանակում չծառայելու համար։ Երեկ այս տեղեկությունը թերթը չի կարողացել ճշտել Նահապետյանից, քանի որ նա լրագրողներին հայտարարել է, որ հարցազրույց չի տալու, պատասխանելու է մեկ հարցի, որը վերաբերում էր տարկետման խնդրին»։