22/11/2017 12:58
«Ռեալն» առաջին ակումբն է, որը Չեմպիոնների լիգայի 50 արտագնա խաղում հաղթել է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս ջախջախիչ` 6:0 հաշվով հաղթել է ԱՊՈԵԼ-ին, փոխանցում է Championat.com-ը:
Խաղի արդեն առաջին կեսում մադրիդցիները 4 գոլ են ուղարկել մրցակցի դարպասը` ներառյալ Բենզեմայի դուբլը, իսկ ընդմիջումից հետո երկու անգամ աչքի է ընկել մադրիդցիների աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Այս հաղթանակը մադրիդցիների համար դարձել է 50-րդը` Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում:
Այս ցուցանիշով «Ռեալն» առաջին հորիզոնական է դուրս եկել` շրջանցելով «Բարսելոնային», որը 49 հաղթանակ է տոնել մրցակիցների հարկի տակ: