22/11/2017 11:25
Եթե երկիրը պաշտպանված չէ, ինչքան ուզում է գիտնական ունենա, դա քոռ կոպեկի արժեք չունի. ՊԲ հրամանատար
Առաջին տեղում պետք է լինի երկրի պաշտպանությունը, որից հետո` մնացածը, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն` անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող «Զինծառայողի կարգավիճակի ու զինապարտության» մասին նոր օրենքին և դրա ազդեցությանը կրթության, գիտության վրա:
«Առաջին տեղում պաշտպանությունն է, որից հետո` մնացածը: Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի», - ասաց ՊԲ հրամանատարը: