22/11/2017 14:45
Կոբզոն. Խվորոստովսկին կտակել է՝ իր աճյունը հողին հանձնել Մոսկվայում և Կրասնոյարսկում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել է չորեքշաբթի, կտակ է թողել, որի համաձայն՝ նրա մարմինը պետք է դիակիզվի, իսկ աճյունափոշին բաժանվի երկու մասի և հողին հանձնվի Մոսկվայում ու երգչի հայրենիքում՝ Կրասնոյարսկում, պատմել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի երգիչ և ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, հայտնում է ТАСС-ը
«Նա կտակ է թողել… Ինչպիսին ինքն էր, այնպիսին էլ նրա թողած հերոսական կտակն է. դիակիզել իրեն և աճյունափոշու մի մասը հողին հանձնել Մոսկվայում, իսկ երկրորդ մասը՝ Կրասնոյարսկում: Սպասում ենք, որ նրա կինը վերջնական որոշում ընդունի», - ասել է Կոբզոնը:
Դմիտրի Խվորոստովսկին երկարատև հիվանդությունից հետո նոյեմբերի 22-ին վախճանվել է Լոնդոնում: